Բանկ թալանած տղամարդն ազատ է արձակվել բանտից...

ԱՄՆ-ում բանկ թալանած տղամարդը ազատ է արձակվել բանտից ու կրկին թալանել նույն բանկը, գրում է Inside Edition-ը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ջոն Թիփթոն անունով տղամարդը բանկ թալանելու համար 2 տարի բանտարկվել է։ Ազատվելուց հետո ամերիկացին կրկին եկել է նույն բանկ՝ ասելով, որ զենք ունի։ Դրանից հետո նա պահանջել է իրեն տալ դրամարկղի ողջ գումարը եւ դուրս է եկել փողոց։ Հանցագործության վայր ժամանած ոստիկանները տեսախցիկների միջոցով կարողացել են արագ հայտնաբերել գողին։

Ջոնը բերման է ենթարկվել և չի դիմադրել ձերբակալությանը, կարծես ինքն էլ էր ուզում նորից բանտում լինել։ Սակայն այժմ նրան սպառնում է ցմահ ազատազրկում, եթե ապացուցվի, որ նա կրկին զինված ավազակություն է կատարել։ Այս գործով դատական ​​նիստը նշանակված է ապրիլի սկզբին։