Արցախի հանձնված տարածքների տարհանվածների հարց...

Պատերազմի պատճառով շուրջ 35 հազար մարդ զրկվեց տներից: Ես ճշգրիտ թվերին չեմ տիրապետում, մի մասը վերադարձել է Արցախ, մի մասը` Հայաստանում: Այս մասին Վարդենիսի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Մեր մոտեցումը հետևյալն է. ամեն ինչում մեղավոր է պետությունը, և այն պարտավոր է օգնել ձեզ: Պետությունը չի կարող ձեռքերը լվանալ»,- ընդգծեց նախկին նախագահը:

Երկրորդ նախագահը նկատեց, որ «Հայաստան» հիմնադրամը պատերազմի տարիներին հավաքել է շուրջ 200 միլիոն:

«Կեսը չգիտես, թե ինչի վրա է ծախսվել, փաստաթղթեր չկան: Գումարը կարող է օգտագործվել բնակարանների կառուցմանը: 2-3 տարում կառուցել: Կարելի է տարբեր ֆոնդերով միջոցներ գտնել: Կարելի է հարցը լուծել մեկ տարվա ընթացքում վկայագրերի հաշվին»,- ասաց Քոչարյանը: