Աքարը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակու...

Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսի գլխավորած պատվիրակության հետ։

Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և դրանում Թուրքիայի դերակատարությանը: