AP․ ԱՄՆ-ն մոտ 125 միլիոն դոլարի ռազմական օգնո...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինա կուղարկի ռազմական օգնության նոր փաթեթ՝ մոտ 125 մլն դոլար արժողությամբ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Լրատվամիջոցի տվյալներով, օգնության վերջին փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության հրթիռներ, բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի (HIMARS) զինամթերք, Javelins հակատանկային համակարգեր և բազմաթիվ  այլ հակատանկային հրթիռներ, անօդաչուների դեմ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և սարքավորումներ, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային զինամթերք, փոխադրամիջոցներ և այլ սարքավորումներ։

Պաշտոնական հայտարարությունը կարող է արվել արդեն ուրբաթ՝ Ուկրաինայի անկախության օրվա նախօրեին։

Զենքի մատակարարումներն իրականացվում են  նախագահի հրամանով, ինչը նշանակում է, որ դրանք վերցվում են Պենտագոնի պահեստներից և կարող են ավելի արագ առաքվել: