Աֆղանստանը տեղեկացրել է Պակիստանի հետ սահմանի...

Երեք խաղաղ աֆղանստանցի սպանվել է Պակիստանի հետ սահմանին բախման ժամանակ, երեքշաբթի տեղեկացրել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ, մուֆթի Աբդուլ Մատինը, հայտնել է Reuters-ը։

Բախումները տեղի են ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Թորհամ հարավարեւմտյան անցակետի մոտ այն բանից հետո, երբ պակիստանցի սահմանապահները կրակ են բացել աֆղանստանցի սահմանապահների ուղղությամբ, տեղեկացրել է մուֆթին։

Պակիստանյան ուժերը հարվածներ են հասցրել խաղաղ բնակիչների տներին, ինչի հետեւանքով, ըստ նրա, զոհվել են մեկ կին եւ երկու երեխա։

Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, Պակիստանի զինված ուժերում չեն պատասխանել միջադեպի վերաբերյալ հարցին։

Սակայն տեղի անվտանգության ծառայության աղբյուրը տեղեկացրել է պակիստանցի երեք զինվորականների վիրավորման մասին մարտական գործողությունների ընթացքում։

Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանի երկայնքով, որն անցկացվել է տասնամյակներ առաջ, բրիտանական գաղութատիրության ժամանակներում եւ երկար ժամանակ վիճարկվել է, հաճախ են բախումներ տեղի ունենում երկու երկրների անվտանգության ուժերի միջեւ։