Ժաննա Անդրեասյանի ծառայողական Toyota Camry–ն...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին սպասարկող Toyota Camry–ն փոխարինվել է Volvo–ով։ Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում որոշում կայացրեց, որով թույլատրեց լուծել ԿԳՄՍՆ–ի և «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի միջև ԱՊՊԱ ծառայությունների մատուցման պայմանագիրը ԿԳՄՍ նախարարին սպասարկող Volvo EX40 BEV էլեկտրական նոր տրանսպորտային միջոցի համար ԱՊՊԱ ծառայություն ձեռք բերելը:

Նշվում է, որ նախարարին սպասարկող  Toyota Camry 2.5 GAS մակնիշի 012 LL 55 պետհամարանիշներով տրանսպորտային միջոցը հանձնվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Գույքի կառավարման պետական կոմիտեին, իսկ Volvo EX40 BEV /Battery Electric Vehicle/ տրանսպորտային միջոցն ամրացվել է Նախարարությանը: