Ընտրողը քվեաթերթիկի վրա այլևս գրիչով նշում չի...

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 11-ին տասնյակից ավելի որոշումներ կայացրեց, որոնք պայմանավորված են Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ, որով դուրս են գալիս տարածքային ցուցակները, գործելու է փակ ցուցակներով պարզ համանասնական ընտրակարգը:

Մասնավորապես, որոշումներից մեկով սահմանվեց, որ քվեաթերթիկը չի ունենալու գետեւի հատված, այսինքն չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու, որեւէ նշում չի արվելու:

Ընտրողը ընտրելու է եղած քվեաթերթիկներից մեկը, և այն դնելու է ծրարի մեջ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաև դեռևս չմեկնարկած քարոզարշավի պայմաններում ցուցանակների և պաստառների տեղադրմանը: