Թրամփ–Զելենսկի հանդիպումը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողո...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է նոր թափ հաղորդել պատերազմի դադարեցման բանակցություններին։ Հանդիպումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ վերջին օրերին Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ փորձելով վերակենդանացնել խաղաղության գործընթացը։