Սիրիայում քննարկումների կենտրոնում՝ կանանց քաղաքական ներկայացվածությունը նոր խորհրդարանում
Սիրիայի հետասադյան անցումային քաղաքական գործընթացի շրջանակում ձևավորվող նոր խորհրդարանի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում։ Թեև կանանց մասնակցությունը խորհրդարանում նախորդ շրջանի համեմատ աճել է, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարում են, որ միայն պատգամավորների թվի ավելացումը բավարար չէ․ անհրաժեշտ է, որպեսզի կանայք իրական ազդեցություն ունենան օրենսդրական և քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։



