Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի անասնագոմերից մեկի տարածքից՝ կենդանու կողմից հոշոտված վիճակում։
Դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը պարզվում են։



