Միշուստինի և Փաշինյանի բանակցությունները մոտ...

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները մոտ 1,5 ժամ են տևել, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Միշուստինի և Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել է երկուշաբթի՝ Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում։

Հայաստանի վարչապետը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Երևանը տրամադրված է Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացմանը և շահագրգռված է ԵԱՏՄ-ին մասնակցությամբ։