Միշուստին․ ՌԴ-ի և Հայաստանի գործարար շրջանակն...

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վստահ է, որ «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսի ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները հնարավորություն կգտնեն համատեղ նախագծերի համար և կհաստատեն համագործակցություն։

Հուլիսի 6-ին Ռուսաստանի կառավարության ղեկավարը Եկատերինբուրգում անցկացվող ցուցահանդեսի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Այսօր մենք ձեզ հետ մասնակցեցինք Ռուսաստանում ամենախոշոր «Իննոպրոմ» ցուցահանդեսին, ծանոթացանք արդյունաբերության, մեքենաշինության, գիտատեխնոլոգիական մշակումների ոլորտի ամենաժամանակակից լուծումներին։ Վստահ եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներն այստեղ հնարավորություններ կգտնեն համատեղ նախագծերի, համատեղ արտադրության համար և կհաստատեն համագործակցություն»,- հանդիպման ընթացքում ասել է Միշուստինը։

Նրա խոսքով՝ դա հատկապես կարևոր է անել՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների մասնակցությունը։