Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երեւանի...

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի  19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: