Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Ավելի վաղ, կորոնավիրուսով վարակման մասին հայտարարել ու ինքնամեկուսացել էր նաեւ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Զալկալիանին էլ է ինքնամեկուսացած։
Բավական հետաքրքիր զուգադիպություն է։ Իրանի ԱԳ նախարարի ռեգիոնալ տուրնեի ընթացքում նման իրավիճակ Թբիլիսիում։ Հետաքրքրական հարց է առաջանում, թե ով է ընդունելու Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին եւ ով է բանակցելու։ Իհարկե, դավադրապաշտության մեջ ընկնել պետք չէ, սակայն վրաց-իրանական հարաբերությունները կարծես թե երբեք էլ առանձնապես աչքի չեն ընկել, հատկապես, որ աշխարհաքաղաքական առումով իսկ Վրաստանն ու Իրանը հակադիր բեւեռներում է։
Ակամա առաջ է գալիս հետեւյալ ենթադրությունը՝ Վրաստանի վարչապետի ու ԱԳ նախարարի կորոնավիրուսով հենց հիմա վարակվելը պատահականություն է, թե որոշակի քաղաքական ենթատեքստեր է պարունակում եւ մեսիջներ ունի՝ հղված Թեհրանին։ Իհարկե, անմեղության կանխավարկածից ելնելով պետք է դիտել զուտ զուգադիպություն սա, սակայն քաղաքականության եւ դիվանագիտության միջեւ պատահականությունները որպես կանոն քիչ են լինում։



