Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, որի շրջանակում հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Բանակցությունների արդյունքներով կողմերը հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։



