Իրանը հանդիպում է խնդրել։ Այն կկայանա վաղը՝ Դոհայում: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները դադարեցնելու և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով:
Սակայն Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կազեմ Ղարիբաբադին, որը ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման բանակցողների թիմի անդամ է, հերքել էր Դոհայում ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին տեղեկությունը:
«Թեև Կատարի հետ խորհրդակցությունները, այդ թվում՝ մյուս կողմի պարտավորությունների կատարման վերահսկման հարցով, շարունակվում են բնականոն հունով, որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները Դոհայում աշխատանքային խմբերի տեխնիկական բանակցություններ անցկացնելու մասին չեն հաստատվում»,- նշել է Ղարիբաբադին:
Ղարիբաբադին նշել է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի շուրջ։ Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են միջնորդ երկրների աջակցությամբ



