Մակրոնը Օմանի սուլթանի հետ պաշտոնական հանդիպմ...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 29-ին հանրությանը կրկին ներկայացել է իր արևապաշտպան ակնոցով. այս անգամ՝ Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիկ Ալ Սաիդի հետ հանդիպման ժամանակ։ Դրա մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի առաջնորդը նախ ակնոցով դուրս է եկել փողոց, ապա դիմավորել է պատվիրակությանը և այդպես էլ չի հանել այն։ Մակրոնն այդ տեսքով շարունակել է պաշտոնական ծրագիրը և նույնիսկ փաստաթղթեր է ստորագրել։

Նշվում է, որ սա Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիկ Ալ Սաիդի առաջին պաշտոնական այցն է Ֆրանսիա։

Սա առաջին դեպքը չէ, երբ արևապաշտպան ակնոցով Մակրոնի ոճը դառնում է քննարկման առարկա։ Ավելի վաղ նա դրանով հայտնվել էր Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում, ինչը զգալի արձագանք էր առաջացրել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում. այդ ժամանակ նրա կերպարը նույնպես վիրուսային էր դարձել և քննարկումներ հարուցել պաշտոնական դիվանագիտական միջավայրում նման աքսեսուարի թույլատրելիության վերաբերյալ։