Միացյալ Նահանգներն ու Իրանը պայմանավորվել են ձեռնպահ մնալ փոխադարձ հարվածներից և առաջիկա օրերին շարունակել փոխըմբռնման հուշագրի իրագործման շուրջ բանակցությունները։ Այս մասն հայտնում է «NewsNation» հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
«Նախատեսվում է առաջիկա օրերին շարունակել փոխըմբռնման հուշագրի բոլոր կետերի շուրջ տեխնիկական բանակցությունները։ Այս պահին երկու կողմերն էլ կդադարեցնեն հարվածները, և նավերը (Հորմուզի նեղուցում) կկարողանան ազատ տեղաշարժվել»,- մեջբերում է հեռուստաալիքը անանուն պաշտոնյայի խոսքը։



