Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում մոտ ապագայում արդյունքների հասնելու կարևորության մասին։
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ առաջիկա շրջանում մենք պետք է արդյունքների հասնենք ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում։ Ընդ որում դա պետք է անել երկխոսության միջոցով։ Լինելով դաշնակից, որն ի վիճակի է երկխոսություն վարել երկու կողմերի հետ էլ, նախաձեռնում է արդյունավետ գործընթացներ և իր արդար դիրքորոշման շնորհիվ արժանացել է երկու կողմերի վստահությանը՝ մենք այսուհետ ևս ակտիվորեն կնպաստենք խաղաղարար ջանքերին»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի մասնակիցների առջև։



