
Կա՞ հնարավորություն, որ կդադարեցվեն ձեր նստավայրի հարեւանությամբ իրականացվող ապօրինի շինարարությունները: Այս մասին, յսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի ավագանու նիստում դիմելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արտեմ Պողոսյանին, ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Այն ինչ տեղի ունեցավ Անի հյուրանոցի հետնամասում բարձրահարկ շենքի նոր կառուցված մանսարդի դեպքում՝, Սայաթ-Նովա-5 հասցեի դեպքում: Հիմա եթե որեւէմեկի մտքով անցնի նույնը անել՝ մտածելով, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն այս հարցում անզոր է:
Ո՞րն է պատճառը, որ Սայաթ-Նովա 5-ի պարագայում դեկտեմբերի 5-ից սկսված ապօրինի շինարարությունը մինչեւ փետրվարի 9-ը իրականացել է, մանսարդը կառուցվել է պատմական նշանակություն ունեցող շենքում:
Նախկինները հորիզոնականը հարթությամբ էին իրացումները կատարում, դուք ուղղահայաց: Դուք ասում էինք՝ նախկինում այլ փոխհարաբերություններ էին գործում, դրա համար էին ապօրինություններ գործում, հիմա երբ ապօրինությունը տեղի է ունենում ձեր պատուհանի առջեւ, կա՞ն արդյոք այլ փոխհարաբերություններ»,-ասաց Խաժակյանը:
Ի պատասխան վարչական շրջանի ղեկավարը խոստովանեց, որ քաղաքացիներն իրոնք անցել են ուղղահայաց հողազավթումներին. «Մեր բազմաբնակարան շենքերի տանիքները ցավոք սրտի, մասնավոր սեփականություն են, եւ այդ տիպի աշխատանքների հետեւանքների վերացման առումով մենք խիստ սահմանափակված ենք: Մեր աշխատակիցները, ես գնացել ենք դեպքի վայր, մենք հիմա դատական գործընթացի մեջ ենք, ինչը հաջողությամբ առաջ կտանենք: Բազմաբնակարան շենքերի տանիքների մասով համայնքների գործիքակազմը խիստ սուղ է, կարգավորումները ավելի շատ հօգուտ ապօրինիություն անող քաղաքացու է»: