Վերջերս Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարման մոդելի։ Վանեցյանի այս առաջարկը քաղաքական դաշտում քննարկում է առաջ բերում․ արդյո՞ք ներկայիս պայմաններում խորհրդարանական համակարգը կարող է ապահովել երկրի կայուն կառավարումը, թե՞ այն արդեն անընդունելի բեռ է Հայաստանի համար։
Խորհրդարանական համակարգի փորձը Հայաստանում՝ արդյունքներով քննության տակ
2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը անցավ խորհրդարանական կառավարման։ Սակայն 2018-ից հետո զարգացումները ցույց տվեցին, որ այս մոդելը չի համապատասխանում մեր պետության ինստիտուցիոնալ և անվտանգային իրականությանը։
Խորհրդարանական համակարգի արդյունավետության հիմնական նախապայմանները՝ կայացած կուսակցական համակարգ, ուժեղ պետական ինստիտուտներ, կանխատեսելի անվտանգային միջավայր։
Բոլոր այս նախապայմանները Հայաստանի համար բացակայում են։ Այս բացերը հանգեցրել են նրան, որ խորհրդարանական համակարգը ոչ թե բազմակենտրոն իշխանություն է ապահովում, այլ միակենտրոն քաղաքական մոնոպոլիա, որին մենք ականատես ենք վերջին տարիներին։
Այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում հինգ կետ, որոնք հստակ ցույց են տալիս, որ Արթուր Վանեցյանի առաջարկը արդարացված է և այսրոպեական։
1․ Անվտանգային ճգնաժամերի պայմաններում երկիրը պահանջում է արագ որոշումներ
Հայաստանը շարունակում է մնալ բարձր ռիսկային տարածաշրջանում․ պատերազմների վտանգը, սահմանային լարվածությունը և դաշնակիցների անկայուն քաղաքականությունը պահանջում են արագ, կենտրոնացված և պատասխանատու որոշումներ։
Խորհրդարանական համակարգում որոշումների ընդունումը հաճախ դանդաղ է և բարդ՝ կուսակցական համաձայնությունների ու ներքին քննարկումների պատճառով։
Նախագահական համակարգում պատասխանատուն հստակ է՝ մեկ ղեկավար, մեկ կենտրոն, մեկ պատասխանատվություն։
2․ Կուսակցական համակարգի չկայացվածությունը խաթարում է խորհրդարանական մոդելի հիմքը
Հայաստանում կուսակցություններն ինստիտուցիոնալ կառույցներ չեն։ Դրանք հաճախ մեկ առաջնորդի շուրջ ձևավորված խմբեր են, որոնք չունեն կայուն գաղափարախոսություն կամ ներքին ժողովրդավարություն։
Այս պայմաններում խորհրդարանական համակարգը դառնում է ոչ թե ժողովրդավարական վերահսկողության գործիք, այլ իշխանության կենտրոնացման հնարավորություն։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վկայում է հենց այդ մասին։
3․ Պետական ապարատում պատասխանատվության բացակայություն
Խորհրդարանական մոդելը Հայաստանում հանգեցրել է մի իրավիճակի, որտեղ պատասխանատվությունը «ցրված» է.
կառավարությունը, խմբակցությունը, կուսակցական մարմինները պատասխանատվությունը մնում են միմյանց միջև։
Արդյունքում՝
– պատերազմ,
– կորուստներ,
– սխալ ռազմավարական որոշումներ,
բայց ոչ մի կոնկրետ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել։
Նախագահական համակարգում նման իրավիճակ պարզապես չի կարող լինել՝
պատասխանատուն մեկ անձ է, և հնարավոր է, որ նա մեղավորներ փորձի փնտրել այլ տեղերում։
4․ Քաղաքական կայունություն՝ առանց կոալիցիոն ճգնաժամերի
Խորհրդարանական համակարգը հաճախ բերում է անկայուն դաշինքների, ներքին ինտրիգների, խմբակցությունների պառակտումների։
Այս ամենը արգելակում է տնտեսական և անվտանգային քաղաքականության ձևավորումը։
Նախագահական մոդելը, հակառակը, ապահովում է ավելի կանխատեսելի քաղաքական ցիկլ, եթե համակարգում գործում են հակակշիռներ ու վերահսկողության մեխանիզմներ։
5․ Մշակութային գործոն․ հասարակությունը սպասում է ուժեղ ղեկավարի
Հայաստանում պատմականորեն հանրությունն առաջնորդին ընկալում է որպես հստակ, որոշում կայացնող և տեսանելի ղեկավար։
Խորհրդարանական համակարգում վարչապետի լեգիտիմությունը ոչ միշտ է համաժողովրդական, ինչը նվազեցնում է իշխանության հանդեպ վստահությունը։
Նախագահական համակարգը այս առումով ավելի ընկալելի է հասարակության լայն զանգվածների համար։
Վանեցյանի առաջարկը միայն քաղաքական նախաձեռնություն չէ․ այն կարող է և պետք է վերածվի պետական կառավարման հիմնարար քննարկման։
Այսօր արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական մոդելը Հայաստանում չի ապահովում այն կայունությունը և պատասխանատվության մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են ծանր անվտանգային պայմաններում ապրող պետությանը։
Արդյունքում օրակարգ է գալիս կիսանախագահական կամ նախագահական կառավարման վերականգնման խնդիրը, ինչը կարող է դառնալ պետական կայունության և անվտանգության ամրապնդման գործիք։



