Ռուսաստանը կօգտագործի ԱՄՆ-ի հետ առկա հաղորդակցության ուղիները՝ Վենեսուելայի նավթային գործարքներին մասնակցելու արգելքը պարզաբանելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա նոր որոշում է։ Մենք կօգտագործենք ամերիկացիների հետ առկա հաղորդակցության ուղիները՝ իրավիճակը պարզաբանելու համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի որոշումը՝ արգելել Ռուսաստանին և Չինաստանին մասնակցելու Վենեսուելայի նավթային գործարքներին։
«Մենք ներդրումներ, երկարաժամկետ նախագծեր ունենք Վենեսուելայում, մեր Վենեսուելայի գործընկերները, ինչպես նաև մենք շահագրգռված ենք: Այս ամենն առիթ է իրավիճակն ամերիկացիների հետ քննարկելու համար»,- նշել է Պեսկովը։



