Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համ...

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»,-նշված է հաղորդագրության մեջ։