«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են տարբեր թ...

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված կալանավորված անձին: Արդյունքում՝ նրա տաբատի գրպանում գտնվող ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել են 6 ծխախոտի գլանակ, 1 ապակյա կաթուցիչ՝ թմրանյութի նմանվող զանգվածի ծխեցված հետքերով, ինչպես նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն, թմրանյութի նմանվող խոնավ, բուսական զանգված՝ ընդհանուրը 1.58 գրամ քաշով:

Նույն հիմնարկում մեկ այլ կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքի զննությամբ ծառայողները հայտնաբերել են թմրանյութին նմանվող սպիտակ, փոշենման զանգված՝ խառնված ստվարաթղթե տուփի մեջ գտնվող շաքարավազի հետ:

Վերոգրյալ դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: