ՌԴ կատարած աշխատանքային այցիս շրջանակում հանդիպել եմ ռուս գործընկերոջս՝ Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Այս մասին գրառում էկատարել էկոնոմիկայի նախարարի պաշտենակատ Վահան Քերոբյանը։
Պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր եւ ձևավորել ներդրումային համագործակցության նոր աշխատանքային խումբ։
Հաջորդ հանդիպմանը կքննարկենք համագործակցության ճանապարհային քարտեզը՝ հստակ նախագծերով։
Նոր համագործակցությունը կծավալվի էներգետիկայի, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, տեղեկատվական անվտանգության, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության, հեռաբուժության (телемедицина), «խելացի եւ անվտանգ քաղաքի» և գինեգործության ոլորտներում։