ՀՀ-ն ունի ոսկու, պղնձի հանքավայրեր հայտնաբերե...

«Հանքարդյունաբերական ֆորումը շատ լավ հարթակ է, որտեղ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունները և կառավարությունը միասին նստում ու քննարկում են տարբեր խնդիրներ, մշակում ռազմավարություններ։ Իհարկե, այն տեղեկատվական բնույթ ունի ինչպես կառավարության, այնպես էլ հանքարդյունաբերական ընկերությունների և համայնքների ներկայացուցիչների համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ ֆորումի մասնակից, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ Նրա խոսքով՝ ֆորումին մասնակցում են բարձրակարգ միջազգային մասնագետներ, որոնք կիսվում են իրենց փորձով, ինչը, ըստ Ալոյանի, շատ կարևոր է։ «Հայաստանը հանքային առումով զարգանալու ներուժ ունի։ Մենք ներուժ ունենք ոսկու և պղնձի հանքավայրեր հայտնաբերելու, ինչպես նաև կրիտիկական միներալներն ուսումնասիրելու համար։ Դրա համար անհրաժեշտ է ներգրավել ներդրումներ և համապատասխան աշխատանքներ իրականացնել»,- հավելեց Ալոյանը։