Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին անդրադարձել է Ֆրանսիայում բողոքի ցույցներին ու դիմել երկրի նախագահ Էմմանուել Մակրոնին․
«Պարոն Մակրոնն ինքն է իր համար այս վիճակը ստեղծել՝ ԱՄՆ նախագահին վստահեցնելով, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող վայրագությունները։
Արդեն ուշ է մեղադրել այն պատերազմի համար, որի հրահրմանը նպաստել են նրա նմանները։ Ֆրանսիացի ժողովուրդը պահանջում է արմատական փոփոխություններ, այդ թվում՝ հավաքների ազատություն։
Լսե՛ք Ֆրանսիայի ապագային, պարո՛ն նախագահ»։



