Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Իրաք։ 
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Մեկօրյա այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի և վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ։ 
Թուրքիայի և Իրաքի ղեկավարների հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս և երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողություն։ 
Այցի շրջանակներում Էրդողանը կայցելի նաեւ Էրբիլ քաղաք։