Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել

Թուրքիայում ապրիլի 18-ի գիշերը 2 երկրաշարժ է տեղի ունեցել։  Հայտնել է երկրի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը։

4.7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում:

Այնուհետև գրանցվել է 2-րդը, սակայն արդեն 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:

Երկրաշարժը զգացվել է նաև հարակից շրջաններում: Սուլուսարայում և այլ երկու շրջանում 1 օրով դադարեցվել են դպրոցների աշխատանքները։

Հնարավոր կորուստների մասին տեղեկություններ հայտնի չեն: