Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այցով գտնվում է Բաքվում։
Էրդողանը ասել է, որ Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը առանձին ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, հատկապես Հայաստանին:



