«Չեն կրակում» ասում էիք նաև մինչև 2020-ի հուլ...

«Երբ ես ուրիշ կոնտեքստում ասում եմ, որ հպարտանում եմ հորս հետ կապված շատ ձեռքբերումներով, դա չի նշանակում ու պետք չէ հետո աղավաղել, թե ես հպարտանում եմ Մարտի 1-ով։ Ո՛չ, ես չեմ հպարտանում. ես ինչպե՞ս կարող եմ հպարտանալ։

Բայց այս շրջանակում շատ ցավալի է, որ ամեն պատմություն, ամեն ինչ ընդհանրապես ունի երկու կողմ։ Երբ, օրինակ, ինչպես այսօր Անդրանիկ Քոչարյանն էր խոսում ու դեպքեր նկարագրում, այդ կիսաճշմարտություններն ու ոչ լիարժեքությունն էլ հենց բերում են նրան, որ ի վերջո բոլորն ասում են մի բան, որը, մեղմ ասած, այդքան էլ այդպես չէ։

Օրինակ՝ ի՞նչ է ասում․ ասում է՝ Քոչարյանը եկավ Ռուսաստանից, բանակը հավաքեց և ինչ-որ հրահանգներ տվեց։ Բայց ախր դրան նախորդող իրադարձություններ են եղել, չէ՞․ բեմահարթակից հնչում էին պաշտպանության փոխնախարարների անունները, կոչ էր արվում նրանց միանալ, խմորումներ կային նույն «Երկրապահում»։ Այսինքն՝ դա օդից չի եղել, և խնդիր է եղել թույլ չտալու բանակի ներգրավումը քաղաքական պրոցեսներին։

Ես հիմա չեմ ուզում շատ խորանալ։ Երեկ էլ ասացի (նաև ձեզնից մարդիկ այստեղ ասացին), որ իսկապես չեմ կարծում, թե հանրությունը դա է ուզում մեզնից, բայց, ամեն դեպքում, հիշատակվեց նույն ֆիլմի պատմությունը։ Այդ ֆիլմում, իհարկե, կան անճշտություններ․ օրինակ՝ իբր ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, որն իրականում այդպես չէ։ Այժմյան Քննչական կոմիտեն էլ է հաստատել, որ դա այդպես չէ։ Ավելին՝ այդ «Վիլիսի» մեջ նստած ոստիկանը ծեծի էր ենթարկվել ցուցարարների կողմից, և նրանից խլել էին իր տաբելային զենքը։

Հիմա լավ է, թե վատ՝ այստեղ հարցն ուղղակի նրանում է, որ այս փաստական տվյալները նույնպես պետք չէ աղավաղել»,- ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։