Վեդիում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբա...

Հուլիսի 26-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի Թումանյան փողոցում վիճաբանություն է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։50-ի սահմաններում, Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 3/2 շենքի բակում Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Թորոս Պ․-ն և 39-ամյա Տիգրան Պ․-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Լևոն Ն․-ի, 45-ամյա Սուրեն Վ․-ի և 21-ամյա Տիգրան Մ․-ի հետ։

Վիճաբանության ընթացքում Տիգրան Մ․-ն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով 2 անգամ հարվածել է վիճաբանությանը միջամտած՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Պ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Սուրեն Վ․-ն դեմքի և գլխի հատվածում ստացել է մարմնական վնասվածքներ՝ դեռևս չպարզված անձի կողմից հարվածելու հետևանքով։

Թորոս Պ․-ն «Վեդի պլաստ» ՍՊԸ-ի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Պ․-ի որդին է։