Նարեկ Կարապետանին ուզում են ծեծե՞լ․ ինչ են քն...

Օգոստոսի 5-ին Ազգային ժողովում  թեժ միջանձնային բախում էր։ Սկզբում, ի պատասխան գործարար Սամվել Կարապետյանի հայտարարության, ՔՊ-ական Տարոն Չախոյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին անվանեց «գյոռմամիշ», իսկ ավելի ուշ Նարեկ Կարապետյանը, ի պատասխան այդ արտահայտության, նրան անվանեց «հորթ»։

Ռուբեն Ռուբինյանը խիստ նախազգուշացրեց Նարեկ Կարապետյանին։ Թեև ՔՊ-ականներն այդ պահին զսպեցին իրենց արձագանքը, Politik.am-ի տեղեկություններով՝ միջադեպը նիստից հետո ակտիվորեն քննարկվել է իշխող թիմում։ Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունում որոշել են, որ Նարեկ Կարապետյանի այդ պահվածքը չպետք է անպատասխան մնա, և առաջիկայում փորձ է արվելու ստեղծել կամ հրահրել այնպիսի իրավիճակ, որը հնարավորություն կտա նրա նկատմամբ կիրառել ֆիզիկական բռնություն։

Մեր տեղեկություններով՝ այս հարցում հատկապես շահագրգռված է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ մեր աղբյուրների՝ նա կարծում է, որ ստեղծված քաղաքական փուլը պետք է օգտագործել Կարապետյաններին քաղաքականապես չեզոքացնելու և նրանց հավակնությունները զրոյացնելու համար։ Այդ տրամաբանության մեջ, մեր տեղեկություններով, չի տեղավորվում Նարեկ Կարապետյանի ներկայիս վարքագիծը, որը իշխանությունում գնահատվում է որպես մարտահրավեր։

ՔՊ-ում, ըստ մեր տեղեկությունների, ընդդիմության նկատմամբ մոտեցումը հետևյալն է. կա՛մ նրանք գործում են իշխանության գծած քաղաքական սահմաններում, կա՛մ բախվում են տարբեր տեսակի ճնշումների։ Այդ ճնշումները, մեր աղբյուրների պնդմամբ, կարող են դուրս գալ նաև քաղաքական պայքարի շրջանակներից և վերածվել ֆիզիկական առճակատման։