Պակիստանի նախկին պետնախարար և Ազադ Ջամմուի և Քաշմիրի օրենսդիր ժողովի վերջերս ընտրված պատգամավոր Ռուքսար Ահմեդը Մեծ Բրիտանիայում հայտնվել է հետաքննվել է՝ հանցավոր խմբավորման կազմում անչափահասների բռնաբարության և երեխաների թրաֆիքինգի կասկածանքով, գրում է The Guardian-ը։
Ըստ պարբերականի տվյալների՝ 62-ամյա Ահմեդը ձերբակալվել էր Մանչեսթերի օդանավակայանում 2024 թվականի հուլիսին։ Քննիչները նրան կասկածում են 1990-ականների սկզբին Մանչեսթերի մանկական հաստատությունների սաների նկատմամբ սեռական բռնությանը մեղսակցելու մեջ, այն ժամանակ նա մոտ 30 տարեկան էր։
Հարցաքննությունից հետո քաղաքական գործչին գրավի դիմաց ազատ են արձակել շ։ Անցյալ ամիս նա պետք է կրկին ներկայանար ոստիկանություն, սակայն չի գնացել՝ վկայակոչելով վատ ինքնազգացողությունը և թռիչքի անհնարինությունը։ Միաժամանակ, սոցիալական ցանցերում լուսանկարներ են հայտնվել, որոնցում Ահմեդը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Պակիստանում։
Անցյալ շաբաթ նա ընտրվել է Ազադ Ջամմուի և Քաշմիրի օրենսդիր ժողովի պատգամավոր Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կուսակցությունից՝ Պակիստանի մահմեդական լիգայից (Նավազ):
Հետաքննությունը վերաբերում է մի քանի կանանց հայտարարություններին, որոնք պնդում են, որ մանկության տարիներին Մանչեսթերում դարձել են սեռական բռնության և մարդկանց թրաֆիքինգի զոհ այսպես կոչված «գրումինգի հանցախմբի» մասնակիցների կողմից:
Ըստ The Guardian-ի տեղեկությունների՝ եթե Ահմեդը կրկին սահմանված ժամկետում չներկայանա ոստիկանություն, Մեծ Բրիտանիայի իշխանություններն, ըստ ամենայնի, նրան ձերբակալելու հրամանագիր կտրամադրեն կամ արտահանձնման գործընթաց կսկսեն։



