«Հայաստանը աստիճանաբար ընդունում է նոր իրական...

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը դուրս է գալիս հայտարարությունների շրջանակից և ամրապնդվում է Բաքվի գործնական քայլերով, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ «Հարավային Կովկասում այժմ խաղաղություն է տիրում, սակայն Հայաստանն աստիճանաբար ընդունում է նոր աշխարհաքաղաքական իրողությունը և գիտակցում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը»։

Հաջիևը նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը բխում է երկու երկրների շահերից և նոր տարանցիկ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար»։