Որովհետև, նախ և առաջ, դուք գողացել եք մեր հայրենակիցների 60 հազար ձայնը, ոտնատակ եք տվել, անարգել եք մարդկանց ազատ քվեն։ Նախ և առաջ դա ենք մատնանշում։
Երկրորդը, իհարկե, ձեր գործողությունները մասնավոր իրավունքի ոտնահարում են, ինչը չի կարող չազդել մեր միջազգային վարկի վրա։
Այսինքն՝ մենք հիմա մտածում ենք, չէ՞, որ միջազգային ներդրող պետք է գա Հայաստանի Հանրապետությունում։ Բա որ նայում են՝ մեր երկրում ինչ է տեղի ունենում օրը ցերեկով։
Իմիջիայլոց, ժամանակ առ ժամանակ ասում են՝ չէ՞, այսինչ օբյեկտը ստրատեգիական նշանակության օբյեկտ է։
Իսկ կարո՞ղ է «Մուլտիվնես»-ն էլ էր ստրատեգիական նշանակության օբյեկտ, որ խլեցիք։ Դրա ստրատեգիական նշանակությունը ո՞րն էր։ Բիզնես էր, խլեցիք ուղղակի այդ բիզնեսը»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



