Թուրքիան հավանություն է խնդրում կորոնավիրուսի...

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ դիմում է ներկայացրել հանրապետության ​​դեղամիջոցների գործակալությանը՝ կորոնավիրուսի դեմ թուրքական TURKOVAC պատվաստանյութի կիրառման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հայտ է ուղարկվել TURKOVAC-ի արտակարգ օգտագործման հաստատման համար»,-նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Թուրքական TURKOVAC պատվաստանյութը մշակվել է Էրջիես համալսարանի կողմից։ Այս պահին այն անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, հանրապետության մի քանի կենտրոններում պատվաստանյութը փորձարկվում է կամավորների վրա։