Թրամփը ցանկանում է ՄԱԿ-ի միջոցով թուլացնել սո...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջ մղել Խոսքի ազատության մասին միջազգային հռչակագիրը, որը հակասության մեջ է մտնելու ինտերնետային հարթակների վերաբերյալ Եվրոմիության սահմանած կանոնների հետ։ Այն ամսին հայտնում է Politico պարբերականը, որը ծանոթացել է փաստաթղթի՝ դեռևս չհրապարակված նախագծին։

Bild-ի փոխանցմամբ՝ նախագծի համաձայն՝ արտահայտությունների համար չի կարելի պատժել որպես «ապատեղեկատվություն», «կեղծ տեղեկատվություն» կամ «ատելության խոսք», եթե դրանք ուղղակիորեն բռնության կոչեր չեն պարունակում։ Բացի այդ, հարթակներից չի պահանջվի ինքնուրույն ստուգել և հեռացնել նման բովանդակությունը։ Սա հակասում է Եվրոպական թվային ծառայությունների մասին օրենքի դրույթներին, որոնք խոշոր հարթակներին պարտադրում են պայքարել ապատեղեկատվության և ընտրություններին միջամտելու դեմ։

Վաշինգտոնն արդեն նախագիծն այլ պետությունների է ուղարկում և սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ցանկանում է հասնել դրա ստորագրմանը ։ Եվրոպական խորհրդարանի «Կանաչների» խմբակցության պատգամավոր Ալեքսանդրա Գիզեն այս նախաձեռնությունն անվանել է «թատրոն» և «ծխածածկույթ», սակայն եվրոպացի որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ Թրամփն այս կերպ կփորձի ազդել նաև ԵՄ այլ օրենքների վրա։