Տեսանյութ․ Փաշինյանի աջակից կանայք հարձակվեցի...

Լրագրող Լիա Սարգսյանը, ում հետ երեկ Եռաբլուրում փոքր վեճի էր բռնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կատարել է իր խոստումը և գրավոր հարց ուղղել վարչապետին: Նա այսօր կառավարության դիմաց էր եկել` Փաշինյանի ասածը պաստառին գրած։

«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,–Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրած միտքն էր գրված նրա ձեռքի պաստառին։ 

Հիշեցնենք, որ հունվարի 28–ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողը Փաշինյանին հարցրել էր՝ ինքը Շուշին համարո՞ւմ է ադրբեջանական քաղաք։ Դա հունից հանել էր վարչապետին, ով նշել էր, որ նման բան չի ասել։ Ավելին` պահանջել էր գրավոր ներկայացնել փաստեր, թե ինքը Շուշին ադրբեջանական քաղաք է համարել և խոստացել ուղիղ եթերով պատասխանել։

Ակցիայի ընթացքում լրագրողի վրա հարձակվեցին Փաշինյանի աջակից կանայք և պատռեցին պաստառը։ Լրագրող Լիա Սարգսյանը պնդում էր, որ Փաշինյանը ի վերջո ասի, թե ըստ իրեն ում է պատկանում Շուշին։