
Քաշատաղի շրջանի Նարիջ գյուղի բնակիչ Սուրկ Միքայելյանի հինգ որդիներից չորսը մասնակցել են վերջին պատերազմին։ Հայրենիքը պաշտպանելիս նրանցից մեկը զոհվել է, իսկ մյուս եղբայրը անհետ կորել։ Վերջին շաբաթներին Սուրիկ Միքայելյանի ընտանիքի հետ կապ են ահստատում ադրբեջանցի ներկայացողներ և պնդում են, որ իրենք են սպանել նրա որդուն, իսկ մյուս որդին՝ Սամվելը իրենց մոտ գերության մեջ գտնվում։ Ադրբեջանցի ներկայացողները սպառնում են Միքայելյանների ընտանիքին, անպատիվ խոսքեր գրում, իսկ ենթադրյալ գերության մեջ գտնվող Սամվելի կնոջից մերկ լուսանկարներ են ուզում։