Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրhեղեղ...

Տեխասում հորդառատ անձրևներից հետևանքով ջրհեղեղ է սկսվել, առնվազն երկու հոգի զոհվել է: Այս մասին հայտնում է CNN-ը:

Տեխասի որոշ հատվածներում ընդամենը երեք օրում արդեն իսկ տեղացել է մեկ տարվա նորմային համարժեք անձրև։ Պաշտոնյաների տվյալներով՝ առնվազն երկու մարդ է զոհվել, և իրականացվել է փրկարարական ավելի քան 230 գործողություն։

Նշենք, որ նույն տարածաշրջանում անցյալ հուլիսին տեղի ունեցած ջրհեղեղը խլել էր ավելի քան 130 մարդու կյանք, այդ թվում՝ ամառային ճամբարում գտնվող տասնյակ աղջիկների և նրանց ուղեկցողների։