Թեհրանը չի աջակցում ԼՂ հակամարտության կողմերի...

Իրանը չի աջակցում ԼՂ հակամարտության կողմերից որևէ մեկին, հայտարարել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Армения-ն հղում անելով իրանական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով ՝ Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է առկա տարաձայնությունների լուծման՝ այլընտրանքային, ոչ ռազմական ճանապարհ:

«Իրանը տարածաշրջանում «կարմիր գծեր» է սահմանել իր համար։ Դրանք կայանում են տարածաշրջանի աշխարհագրության որևէ փոփոխություն թույլ չտալու մեջ», - հավելել է գեներալը: