Սյունիքի մարզում առանց ԱԱԾ համաձայնության ԶԼՄ...
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․
 
Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների
 
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ,
Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ:
 
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր