«Սպայկա» ընկերությունը տեղեկացնում է,
«Հարգելի´ ընկերներ, հաշվի առնելով Ձեր բազմաթիվ նամակներն ու զանգերը տեղեկացնում ենք, որ
❗️հունիսի 10-ից հետո Spayka LLC ընկերությունը սկսելու է ծիրանի, իսկ այնուհետև կեռասի, դեղձի, սալորի, խաղողի մթերումները:
2010 թ-ից Սպայկա ընկերությունը մթերում է իրականացնում Հայաստանում և աշխատում է ավելի քան 80 համայնքների հետ։
Այս 9 տարիների կայուն համագործակցությունը մեզ հետ աշխատող ֆերմերների հետ ամենակարևոր կապիլտալն է, որը ձեռք է բերվել փոխվստահելի, կայուն ու երկկողմանի շահավետ աշխատանքի արդյունքում:
❗️Սպայկա ընկերության աշխատակիցները առաջիկայում համայնքներում հանդիպումներ կսկսեն մթերման աշխատանքների կազմակերպման նպատակով: