Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վ...

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

Հոկտեմբերի 19-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է տղամարդը հանրային տրանսպորտում, ամենայն հավանականությամբ՝ ալկոհոլի ազդեցության տակ, վիրավորում կնոջը և վեճի բռնվում իրեն սաստող ուղևորի հետ։ 

Ավելի ուշ ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին: