Կրեմլում կարծում են, որ Արկտիկան պետք է լինի ոչ թե առճակատման, այլ երկխոսության տարածք, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մենք համոզված ենք, որ Արկտիկան չպետք է լինի դիմակայության տարածք, Արկտիկան չպետք է լինի առճակատման գոտի։ Արկտիկան պետք է լինի փոխշահավետ համագործակցության տարածք։ Իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է երկխոսություն։ Եվ Ռուսաստանը բաց է այդ երկխոսության համար», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պեսկովը։
Այսպես է նա մեկնաբանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի՝ Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցելու Եվրամիության մտադրության մասին հայտարարությունը։
«Տիկին Կալասը բազմիցս հայտարարել է, որ դեմ է որևէ երկխոսության։ Համապատասխանաբար, եվրոպացի դիվանագետները պետք է մի փոքր հստակեցնեն իրենց դիրքորոշումը և, հավանաբար, միմյանց բացատրեն, թե ինչպես են պատրաստվում փոխգործակցության որևէ ձևաչափ ստեղծել առանց երկխոսության։ Մեր տեսանկյունից դա անհնար է», - ասել է Պեսկովը։



