Մոսկվան եղել է, կա և կշարունակի մնալ էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար համաշխարհային շուկաներ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը եղել է, կա և կշարունակի մնալ էներգառեսուրսների հուսալի մատակարար համաշխարհային էներգաշուկաներ»,- ընդգծել է նա։
Պեսկովը սա հիշատակել է՝ պատասխանելով պատժամիջոցների տակ գտնվող լցանավերի վերաբերյալ Վաշինգտոնի կողմից հայտարարված միջոցառումների մասին հարցին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը մտադիր է պատժամիջոցների տակ գտնվող լցանավերին թույլատրել նավթ փոխադրել՝ դրանք իրավական դաշտում վերաձևակերպելու միջոցով։



