Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 20-ին ժամը 10:00-14:00-ն  կդադարեցվի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 1-8Ա շենքերի, Գործարանային փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: