«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կառույցից գրություն են հասցեագրել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել ռեստորանի զուգարանում։
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ անձը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։



