Շրի Լանկայի նախագահական ընտրություններին կմաս...

Շրի Լանկայի ընտրական հանձնաժողովը հինգշաբթի ընդունել է ռեկորդային թվով թեկնածուների՝ 39 հոգու հայտերը, նախագահական ընտրությունները կայանալու են հաջորդ ամիս, որոնք որոշելու են աննախադեպ տնտեսական ճգնաժամ ապրող երկրի ֆինանսական բարեփոխումների գիծը, տեղեկացրել է АР-ը։

Հանձնաժողովը ստացել է 39 հայտ, եւ դրանք բոլորն ընդունվել են, տեղեկացրել են ընտրական հանձնաժողովի ղեկավարությունում։

Ավելի քան 17 մլն մարդ ընտրություններում քվեարկելու իրավունք ունի, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 21-ին։

Վերջին նախագահական ընտրություններին (2019թ.) մասնակցել է 35 թեկնածու։

Շրի Լանկայի գործող նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգհեն նույնպես կմասնակցի ընտրություններին եւ կփորձի ստանալ իր տնտեսական ծրագրի հավանությունը՝ խոստանալով արագ աճ եւ հավակնոտ նպատակ՝ Շրի Լանկան վերածել զարգացած երկրի 2048թ. նրա անկախության 100-ամյակին։

Գնաճը Վիկրեմեսինգհեի վարչակազմի օրոք նվազել է մինչեւ 5 տոկոսի երկու տարի առաջ գրանցված 70 տոկոսից։